Հասարակություն
Ռուսաստանի Պետդուման դիմել է Պուտինին
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին, որով խնդրում են ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Այս մասին գրում է Ria. ru-ն։
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հեղինակած փաստաթղթին կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 1-ը։
Նման ճանաչումը, ըստ ռուսաստանցի օրենսդիրների, «հիմքեր կստեղծի արտաքին սպառնալիքներից և ցեղասպանության քաղաքականության իրականացումից» ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև «միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում ռուս մաթեմատիկոս է ձերբակալվել
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0