Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում է ավելի քան 10,000 մարդ. Առաքելյան

Երևանում կա ավելի քան 200 վթարային շենք, որտեղ բնակվում են ավելի քան 10,000 մարդ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանց  քանակը գնալով շատանալու է։ 20-30 տարի անց Երևանի բնակֆոնդի մեծ մասը կլինի 100 տարեկան։ Բնակֆոնդի թարմացման ռազմավարություն, բնական է, չկա, և բնակարանաշինությունը կրում է բացառապես բիզնես բնույթ։

Քաղաքի դիմակայունությունը պետք է դառնա մեր գլխավոր խնդիրներից՝ հաջորդ սերունդներին թողնելու ապրելու քաղաք։ Այդ ուղղությամբ առաջիկայում կներկայացնենք Երևան քաղաքի դիմակայունության մաստեր-պլանի առաջարկ քննարկման համար»։

Քաղաքականություն