Երկրաշարժը Շիրակում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում. մարզպետ
Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։
Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։
Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված են, նաեւ Մարմաշեն եւ Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են։
23։50-ին հոսանքը վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
Կլինի հետցնցում. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Առկա տվ...
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ադրբեջանցիները տեղակայվել են ջրավազանների և աղբյուրների մոտակայքում. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասները, ըստ որոնց՝ Գեղա...
Թշնամին Խրամորթում բարձրախոսով բնակիչներին սպառնում է՝ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ուժ կկիրառեն. Ծովինար Բարխուդարյան
Արդեն երկրորդ օրն է թշնամին,որ GPS֊ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչների...
ԱՄՆ-ում անվանել են Կիևի «անկման» ամսաթիվը. Newsweek
ԱՄՆ երեք պաշտոնյաներ Newsweek-ին ասել են, թե ակնկալում են, որ մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կգրավվի...