
Ինչ են փնտրում ոստիկանները․ ՀՀ փոխոստիկանապետի մեկնաբանությունը

Երեւանի տարբեր հատվածներում ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանները կանգանցնում մեքենաները և խուզարկում:
Լրատվամիջոցը զրուցել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ՝ պարզելու, թե որն է խուզարկումների պատճառը: Փոխոստիկանապետը հայտնել է, որ պրոֆիլակտիկ աշխատանքներ են: Խոսելով նման միջոցառումների մասին, Արա Ֆիդանյանը նշեց, որ արդյուքների մասին տեղեկացնում են պարբերաբար, արդյուքները բավական բարձր են:
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, պրոֆիլակտիկ լուրջ աշխատանքներ են կատարվում: Համացանցում որոշ փորձագետներ նշել են, որ Ոստիկանությունը իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները, եթե չունի դատարանի որոշում, քանի որ մեքենայի իրավական կարգավիճակը հավասարեցված է տան/բնակարանի կարգավիճակին:
Auroranews-ի հետ զրույցում «Վարորդի» ընկեր ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանն ասաց, որ վարորդները պիտի տարբերեն խուզարկությունը եւ զննումը: Ներկա պահին Ոստիկանությունը զննություն է կատարում, խուզարկությունը մի փոքր այլ գործողություն է: