Ընդդիմադիրների թեկնածուն Լյովա Մնացականյանն է․ Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել. «Հրապարակ»
«Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, եւ քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին նախագահները եւ գեներալիտետը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, նրանք էլ են նախապատրաստվում:
Արցախի «Հրապարակ» թերթը աղբյուրները տեղեկացանում են, որ ընդդիմադիր դաշտի, գեներալիտետի եւ նախկին իշխանական շրջանակների ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում այս պահին կանգ է առել պաշտպանության նախկին նախարար Լյովա Մնացականյանի՝ Ռիժի Լյովի վրա: Մեզ ասացին, որ վերջինիս հեշտ չի եղել համոզելը, քանի որ բոլորը լավ են հասկանում, որ այս պահին այդ պաշտոնին հավակնելու համար մահապարտ է պետք լինել:
Հետպատերազմական սոցիալական ու հումանիտար խնդիրներից առավել կարեւոր են խաղաղապահների, Արցախի կարգավիճակի հարցերը: Ասում են՝ Արայիկ Հարությունյանն ինքն էլ գիտակցում է, որ ՀՀ իշխանական կուրսին կոշտ հակադրվող է պետք, իսկ ինքը դա ի վիճակի չէ անելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնե...
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները: Ենթ...
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում սրվում է, ՌԴ-ն դրանում մեղավոր չէ. Շոյգու
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում Ռուսաստանը մեղավոր չէ, հայտարարել է այսօր՝ փետրվարի 11...
Արեւմուտքը հենց այնպես չի զինում Կիեւը. ՌԴ ԱԳՆ
Արեւմուտքի կողմից Ուկրաինայի՝ զենքով եւ հրահանգիչներով ապահովումը Ռուսաստանին ստիպում է եզրակացնել, որ Միացյալ Նահանգներ...