Օտտավան կոչ է անում կանադացիներին լքել Ուկրաինան
Կանադայի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։
«Մինչդեռ մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել մեր գործընկերների հետ և հետևել իրավիճակին, ես կոչ եմ անում Ուկրաինայում բոլոր կանադացիներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ երկիրը հիմա լքելու համար»,-ասել է դիվանագետը։
Այդուհանդերձ Ժոլին նշել է, որ կանադացի դիվանագետները մնում են իրենց աշխատավայրերում և շարունակում ցուցաբերել հյուպատոսական ծառայություններ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համանման կոչով իրենց քաղաքացիներին էին դիմել ԱՄՆ-ը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Չեռնոգորիան, Նիդերլանդները, Ճապոնիան, Հարավային Կորեան և Նորվեգիան։ Այդ երկրների դիվանագետներն իրավիճակն Ուկրաինայում համարում են անկանխատեսելի։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը դաշնակիցներին հայտնել է Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման ժամկետը․ Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 11-ին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում հայտնե...
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները
Sky News-ի բրիտանական հրատարակությունը և գերմանական Spiegel-ը հրապարակել են Ուկրաինա ռուսական ներխուժման քարտեզները: Ենթ...
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում սրվում է, ՌԴ-ն դրանում մեղավոր չէ. Շոյգու
Իրավիճակը եվրոպական մայրցամաքում գնալով ավելի է սրվում, և դրանում Ռուսաստանը մեղավոր չէ, հայտարարել է այսօր՝ փետրվարի 11...
Արեւմուտքը հենց այնպես չի զինում Կիեւը. ՌԴ ԱԳՆ
Արեւմուտքի կողմից Ուկրաինայի՝ զենքով եւ հրահանգիչներով ապահովումը Ռուսաստանին ստիպում է եզրակացնել, որ Միացյալ Նահանգներ...