
Ժիրինովսկին երկու շաբաթ անընդմեջ թաքցրել է, որ վարակվել է կորոնավիրուսով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին երկու շաբաթ անընդմեջ թաքցրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին գրում Коммерсант-ը՝ հղում անելով աղբյուրին։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում աշխատակիցներին հայտնել են, որ պատգամավորը որոշել է կանխարգելման նպատակով՝ հաշվի առնելով оմիկրոն շտամով զանգվածային վարակը, ժամանակավորապես գնալ տնային կարանտին և աշխատել հեռավար։ Նրա ախտորոշման մասին գիտեր մարդկանց նեղ շրջանակ։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ 75-ամյա քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին, ով ինքն իրեն ռեկորդային թվով պատվաստումներ է արել, շտապ հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսով։ Նա ունի երկկողմանի թոքաբորբ, ախտահարված է թոքերի 50-70%-ը։ Բժիշկներն այժմ նրա վիճակը կայուն են գնահատում։