
Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել․ Չավուշօղլու

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է minval.az-ը։
«Առաջին հանդիպումը Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել նաև Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկրում հանդիպումներ անցկացնելու տարբերակը։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է», - ասել է Չավուշօղլուն։