ԱՄՆ-ը F-15 կործանիչների խումբ է ուղարկել Լեհաստան

ԱՄՆ-ը F-15 Eagles կործանիչների խումբ է ուղարկել Լեհաստան՝ «ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունն ուժեղացնելու համար», հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Եվրոպայի հրամանատարությունը:

 

«ԱՄՆ կործանիչների տեղափոխումը Լեհաստանի Լասկ ավիաբազա ուղղված է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության կարողությունների ամրապնդմանը և դաշինքի օդային պարեկային առաքելությանը աջակցելուն», - Интерфакс-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրությունում։
 

Նշվում է, որ Շոտլանդիայում բրիտանական Լոսիմուտ ավիաբազայից ուղարկված ամերիկյան F-15 Eagle կործանիչները կհամագործակցեն լեհական և դանիական F-16 ինքնաթիռների հետ, որոնք ՆԱՏՕ-ի պարեկային առաքելություններ են իրականացնում Բալթյան ծովում:

Քաղաքականություն