10 միլիոն դրամ՝ ՊՆ–ին
Կառավարությունն ավելի քան 10 միլիոն դրամ տրամադրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը զինված ուժերի կարիքների ապահովման համար։ Հարցը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում, և հիմնավորման մեջ շատ մանրամասներ նշված չեն։
Ասվում է միայն, որ 10 միլիոն դրամը կուղղվի «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրին, ինչպես նաև «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ձեռքբերումների ծախսերի ֆինանսավորմանը:
Նախագիծը մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նշվում է նաև, որ նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2022-ի բյուջեն, հայտնել էր, որ 2021-ի համեմատ ռազմական բյուջեն 11 տոկոսով կաճի` կազմելով 345 մլրդ դրամ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ &nb...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
Լոնդոնում 4 գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ. Սաակաշվիլի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը չճանաչելը Վրաստանի նախկին նախ...