Վաղո, իջի ներքև, Վաղո․ բողոքի ակցիայի մասնակից

Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ հասնենք արդյունքի: Մեր ակցիաները դեռեւս խաղաղ են, եթե այդ ամենն արդյունք չտվեց, մեր ակցիաները վերածվելու են անհնազանդության ակցիաների։ Այս մասին քիչ առաջ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

 

Բողոքի դուրս եկած կին վարորդներից մեկը բղավում էր․ «Վաղո, իջի ներքև, Վաղո։ Պատասխան ես տալու քո վերաբերմունքի համար։ Վաղոն՝ բյուրոյի պետը, մեզ վիրավորել է»։


Վարորդներից մեկ ուրիշն էլ նշեց․ «ԱՊՊԱ բյուրոյի պետը հարցազրույցում հայտարարել է, թե անկարգ վարորդներն են դուրս եկել ակցիայի, մեզ դա իրականում շատ է զայրացրել ։ Ես երկար տարիների վարորդ եմ, մի հատ վթար չունեմ: Բայց կարող է լինել իրավիճակ, որ մերկասառույցի պատճառով գնացի, խփեցի մի թանկանոց մեքենայի: Իմ ԱՊՊԱ-ն 300 տոկոսով թանկանալու է: Այսինքն մենք այդ 3 հազար դրամ թանկանալու դեմ չենք պայքարում, մենք այդ 300 տոկոսի համար ենք փողոց դուրս եկել»։

 

 

Քաղաքականություն