
Մայրը հայ է, հայրը՝ պակիստանցի, նրանք ամուսնալուծված են․ Ռուբեն Մելիքյանը՝ նոր մանրամասներ է հայտնում

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի օր է, ինչ հայկական ֆեյսբուքը հերթական անգամ դատավորի դեր է ստանձնել ու ողջ ուժով դատափետում է «պակիստանցի կնոջը»՝ իր բալիկի հանդեպ մանկապարտեզում բռնություն ու ստորացուցիչ վերաբերմունք դրսևորելու մասին իբր կեղծ ահազանգ հնչեցնելու համար՝ իբր «Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով»։ Արշավին միացել են նաև իմ կողմից հարգված մարդիկ, ոստի խղճիս առջև չմեղանչելու նպատակով պարտավոր եմ ինձ հայտնի մի քանի հանգամանք ներկայացնել։ Աղբյուրը մայրն է, որն ինձ հետ զրուցել է դեռ մոտ երկու ամիս առաջ։ Նախ, երեխայի մայրը հայ է, հայրը՝ պակիստանցի։ Նրանք ամուսնալուծված են, և հայրը, որ այլևս Հայաստանում չի բնակվում, փորձում է դատական կարգով երեխաների խնամակալությունը մորից վերցնել իրեն։