Հասարակություն
Նախորդ շաբաթ Երևանում գրանցվել է ջրծաղիկի 156 դեպք
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է աղիքային վարակների 23, ջրծաղիկի 156 դեպք: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
Նա նշեց նաև, անցած շաբաթվա ընթացքում թունավորումների դեպքեր չեն գրանցվել:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա մեկ շաբաթվա ընթացքում Երևանում գրանցվել է կորոնավիրուսի 15665 դրական դեպք, թե նրանցից քանիսի դեպքում է ախտորոշվել «Օմիկրոն» շտամը, հստակ թիվ չկա:
Մասնագետն անդրադարձավ նաև սուր շնչառական վարակներին ու տեղեկացրեց, որ 52 նման դեպք է գրանցվել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշեր-ցերեկ աշխատել եմ, 140 կգ-անոց տղա էի, դարձել էի 85 կգ. Գագիկ Ծառուկյան
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0