
Կոմպոզիտորի հուղարկավորության վայրի հետ կապված ինչ խնդիր է եղել․ քաղաքապետարանից մանրամասնում են

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բակում հավաքվածները ծափահարություններով հրաժեշտ տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին։ Մամուլն ավելի վաղ գրել էչ, որ անվանի կոմպոզիտորի թաղման շուրջ խնդիրներ և վեճեր են առաջացել։
Auroranews-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից թեմայի վերաբերյալ մանրամասներ հայտնեցին։
«Խնդիրը եղել է հետեւյալը՝ նշված հատվածը, որտեղ ցանկություն է եղել հուղարկավորել մեծ կոպոզիտորին, իրենից ենթադրում է կանաչ գոտի, որի հարակից հատվածը խնամված է՝ գեղագիտական, Էսթետիկ առումով հարմար չէր հուղարկավորության համար: Համայնքը հաշվի առնելով Արթուր Գրիգորիչի մեծ ավանդը, ծանրակշիռ դերակատարումը հայ մշակույթի ոլորտում, բնականաբար տեղ է հատկացրել քաղաքային Պանթեոնում, որտեղ եւ նա հուղարկավորվել է»,- նշեցին գերատեսչությունից։
Քաղաքապետարանից նշեցին, որ թեման անհարկի շահարկելու իմաստ չկա․ «Ում անունը, որ շրջանառվում է, այս ամենի հետ կապ չունի»։
Հիշեցնենք՝ Armlur.am-ը նշել էր, որ քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփվում են հիմնականում մտավորականների աճյունները, մի հատվածը «սեփականատեր» ունի:
Ըստ լրատվականի՝ նա Հայրապետյան եղբայրներից է (ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի աները), որը արգելել է Արթուր Գրիգորյանին հուղարկավորել Կարեն Դեմիրճյանի այրի՝ Ռիմա Դեմիրճյանի կողքին` պնդելով, որ այդ կանաչապատ տարածքն իրենցն է եւ որեւէ մեկը չի կարող պանթեոնի այդ հատվածում որեւէ մեկին հուղարկավորել` անկախ նրանից մահացածը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, ժողովրդական արտիստ, թե ցանկացած ոք: