Երեկվանից ավազակային հարձակումներ են Գյումրիում գործող օբյեկտների վրա․ կե՞ղծ ահազանգ՝ ոստիկանության տվյալներն այլ են

 

«Ապագան եկել է, երեկվանից ավազակային հարձակումներ Գյումրիում գործող օբյեկտների վրա, երկու հոգի ինքնաձիգերով, դիմակներով, շատ լկտի պահվածքով, այդ թվում օրը ցերեկով թալանում են դեղատուն ու այլ գործող օբյեկտներ...

Հ.Գ. Հիշում եք E class մերսեդեսների պահեստամասերի դեպքերը, մոտ 200 դեպք չգտան, որովհետև իրանց գործը ընդդիմադիր ճնշելն է»,- գրել է իրավագետ, «Թասիբով» դաշինքի առաջնորդ Կարապետ Պողոսյանը։

 

 

Auroranews-ը ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից ճշտել՝ ադյո՞ք Գյումրիում նման իրավիճակ է, ոստիկանությունն ի՞նչ ահազանգեր է ստացել և հանցագործությունների թիվն իսկապե՞ս այդքան ավելացել է։ 

 

Գաբրիելյանը հայտնեց, որ ավազակության մասին մեկ ահազանգ է ստացել փետրվարի 5-ի գիշերը․ «Ժամը 3։35-ի սահմաններում Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել։ Ավազակային հարձակում էր տեղի ունեցել գազալցակայաններից մեկի վրա և սա այս տարվա ընթացքում առաջին դեպքն է ամբողջ Շիրակի մարզում»։ 

 

 

Քաղաքականություն