ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ չեն, չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել, մուրալով չի․ պատգամավոր

Վահագն Խաչատրյանն ասում է՝ մենք պետք է խաղաղ ապրենք մեր հարեւանների հետ,  գուցե սա ընկալելի կարող էր լինել սեպտեմբերի 27-ից առաջ, բայց հիմա դա ինձ մոտ քաղաքական անմեղսունակության տպավորություն է թողնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ասել՝ մենք կողմ ենք խաղաղությանը, երբ մյուս կողմն ասում է՝ ես վերցնելու եմ ու գալու եմ հասնեմ Երեւան, ես իսկապես սա չեմ կարողանում հասկանալ: Թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ չեն, չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել: Մուրալով չի»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Քաղաքականություն