Ինչ է կատարվել Արագածոտնի մարզպետարանում. պարզաբանում` ծեծկռտուքի մասին շրջանառվող լուրի վերաբերյալ

 Լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին րոպեներ առաջ հաղորդագրություն տարածեց Արագածոտնի մարզպետարանը:

 

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ այս կապակցությամբ պարզաբանում ենք․

երեկ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև աշխատանքային հանդիպում է եղել։ Քննարկման ընթացքում որոշ հարցերի շուրջ նրանց կարծիքները չեն համընկել, կողմերը բանավիճել են։

Քաշքշուկի,հայհոյանքների և փոխադարձ հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրողությանը։

Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքնապետարանի աշխատանքային հարաբերությունները եղել և մնում են սերտ ու արդյունավետ»։

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մամուլում գրվեց, թե Աշտարակի քաղաքապետի և Արագածոտնի մարզի վարչության պետերից մեկի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, անգամ եղել էն փոխադարձ հարվածներ:

 

Մասնավորապես ասվում էր, որ դեպքը է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև: Բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: 

Քաղաքականություն