ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր Երևանից Ստամբուլ կմեկնի 65 ուղևոր

Փետրվարի 2-ին մեկնարկում են Flyone Armenia ընկերության Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթները։ Ժամը 18:00-ին տեղի կունենա ընկերության՝ դեպի Ստամբուլ նախատեսված չվերթը, որը երեկոյան կվերադառնա Երևան։ Այս մասին լրագրողներին ասաց  ավիաընկերության խորհդի նախագահ Արամ Անանյանը։

 

«Շաբաթական երկու չվերթ ենք անելու։ Առաջիկայում չվերթների թիվը, կարծում ենք, կավելանա»,- ասաց Անանյանը։ Նա նշեց, որ այսօրվա չվերթով Հայաստանից Ստամբուլ է մեկնել 65 ուղևոր։ 

Նա հավելեց, որ չվերթները կլինեն երկուշաբթի և ուրբաթ օրերին, հետագայում կավելանա նաև չորեքշաբթի։ 

 

 

Քաղաքականություն