Հասարակություն
Թալիբներն Աֆղանստանում առաջին կանանց են նշանակել ղեկավար պաշտոններում
Արմատական «Թալիբան» շարժման անդամները Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո առաջին անգամ հայտարարեցին երկրում ղեկավար պաշտոններում կանանց նշանակելու մասին, գրում է Iz.ru-ն:
Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի՝ փետրվարի 1-ին, Twitter-ում հրապարակել է արմատականների կողմից ձևավորված Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը։
Նշվում է, որ բժիշկ Մալալայ Ռահիմը նշանակվել է Քաբուլի «Մալալայ» մասնագիտացված ծննդատան տնօրեն։ Սա Աֆղանստանում իր տեսակի մեջ միակ մանկաբարձ-գինեկոլոգիական հաստատությունն է։
Իր հերթին բժիշկ Արիանը նշանակվել է մայրաքաղաքի Շահրար թաղամասի գինեկոլոգիական կլինիկայի տնօրեն։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հռոմի պապը ԱՄՆ-ում թեմի առաջնորդ է նշանակել նախկին անօրինական ներգաղթյալի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
5.0