Հասարակություն

ՌԴ իշխանությունները ռուսների կրիպտոարժույթի ակտիվները գնահատում են 200 միլիարդ դոլար. Bloomberg

ՌԴ իշխանությունները ռուսների կրիպտոարժույթի ակտիվները գնահատում են 200 միլիարդ դոլար. Bloomberg

Ռուսաստանի քաղաքացիները ունեն 214 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտոարժույթի ակտիվներ կամ ավելի քան 16,5 տրիլիոն ռուբլի: Նման տվյալներ է հաղորդում Bloomberg-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության պաշտոնյաների գնահատականին։
 

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այս գումարը կազմում է համաշխարհային կրիպտոարժութային բոլոր ակտիվների ընդհանուր արժեքի մոտավորապես 12%-ը կամ հիմնական ռուսական ֆոնդային ինդեքսի շուկայական կապիտալիզացիայի մեկ երրորդը:
 

Գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում կրիպտոարժույթի ուղղակի արգելք, այլ մտադիր են կարգավորել այս ոլորտը հենց ռուսների մեծ խնայողությունների պատճառով։
 

Հրապարակման համաձայն՝ կրիպտոարժույթի ակտիվների գնահատումն իրականացվել է 2022 թվականի հունվարին՝ կրիպտոբորսայի խոշորագույն օգտվողների IP հասցեների վերլուծության հիման վրա։ Հրատարակությունը պարզաբանում է, որ տեղեկությունը տրամադրվել է երկու աղբյուրի կողմից, որոնք աշխատել են ՌԴ կառավարության և Կրեմլի հետ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250