Նյու Յորքի չպատվաստված ոստիկանները, հրշեջները և քաղաքապետարանի աշխատակիցները կազատվեն աշխատանքից

Ոստիկանությունը, հրշեջները և Նյու Յորքի քաղաքապետարանի մյուս աշխատակիցները պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ, հակառակ դեպքում նրանք փետրվարի 11-ից կազատվեն աշխատանքից, հայտնում է NBC New York-ը։

 

Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր պատվաստված չլինելու պատճառով աշխատանքից ազատվելու վտանգի տակ են, այդ մասին ծանուցվել են: 


«Իմ առաջնահերթ խնդիրն այս քաղաքն անվտանգ պահելն է, ներառյալ նյույորքցիներին պատվաստելը: Քաղաքապետարանի աշխատակիցների ավելի քան 90 տոկոսը արդեն իսկ ստացել է պատվաստումների ամբողջական կուրս, և այդ թիվը օրեցօր աճում է», - ասել է քաղաքապետ Էրիկ Ադամսը:

 

Քաղաքականություն