
Ներքին Չարբախի բնակիչները մնացել են առանց հիմնական երթուղայինի. ինչ լուծում է գտել քաղաքապետարանը

Аuroranews.am-ը ահազանգեր է ստացել Ներքին Չարբախի բնակիչներից: Նրանք նշում են, որ 2022 թվականի հունվար ամսից, կարելի է ասել, մնացել են առանց երթուղայինի: Բնակիչների հաղորդմամբ` դարեցվել է 67 համարի միկրոավտոբուսի գործունեությունը: Շենգավիթ վարչական շրջանի հիշյալ հատվածում գործում է մեկ այլ եթուղի ևս, որը սպասարկում է 14 համարը, վերջինս սակայն, ինչպես բնակիչներն են նշում ուշ-ուշ է աշխատում, իսկ կիրակի օրերին` ընդհանրապես չի գործում:
Ներքին Չարբախի բնակիչների ահազանգի հիման վրա Аuroranews.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ: Քաղաքապետարանից հայտնեցին, որ համաձայն սահմանված կարգի` միկրոավտոբուսային եթրուղիները, եթե վերջիններիս շահագործման 15 տարին լրացել է, իրավուհնք չունեն շահագործվելու: 67 համարի երթուղու աշխատանքը դադարեցվել է հենց այս խնդրի պատճառով:
Քաղաքապետարանաից հայտնեցին, որ այլընտարնքային լուծում են մշակել` բնակիչների ազատ տեղածարժն ապահովելու համար: Երկուշաբթի օրվանից 54 և 14 համարի ավտոբուսային երթուղիները, համալրված նոր մեքենաներով, կսպասարկեն բնակիչներին; 54 համարի երթուղու դեպքում երթուղին փոփոխված է լինելու` երկարացվելու է, որպեսզի 67-ից օգտվող բնակիչներին ավելի հարմար լինի: Ավտոբուսները կգործեն նաև շաբաթ և կիրակի օրերին:
Ինչպես նշեցին կառույցի լրատվության վարչությունից` արվել է ամն բան, որպեսզի այս այլընտրանքային լուծումը ապահովի բնակիչների ազատ տեղաշարժը: