ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ռոբոտներն ուտելիք հասցնում մարզիկներին` օլիմպիական ավանում
Օլիմպիական ավանում մարզիկներին ուտելիք առաքում են ռոբոտները: Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան տեսանկարահանել է, թե ինչպես է ռոբոտը անհատական սնունդ առաքում: Այս մասին տեղեկանում ենք Mash հարթակից:
Զավեշտալի դեպք է տեղի ունենում: Մարզուհին մոռանում է վերցնել սննդի երկրորդ մասը, սակայն ռոբոտը հետ է վերադառնում և թույլ տալիս գեղասահորդին վերցնել իրեն հասանելիքը:
Հիշեցնենք, որ Չինաստանի Պեկին քաղաքում փետրվարի 4-ին կմեկնարկեն Ձմեռային օլիմպիական խաղերը։
Մասնրամասները` տեսանյութում: