Արցախի ճակատագիրը կախված է մեր բոլորի միասնությունից. Դավիթ Բաբայան

Արցախի պաշտպանության բանակի կազմաքանդմանը մնաց մեկ զորացրում: Այսօր հայկական լրատվականներում նման վերնագրմամբ լուր էր տարածվում: Նշենք, որ վերջին շրջանում նմանատիպ վատատեսական տրամադրություններ առաջացնող այլ հոդվածների ևս  հանդիպել ենք: 

 

Այս թեզերը երբեմն ակտիվորեն շրջանառվում են և անհանգստություն, մտահոգություն առաջացնում հանրության շրջանում:

 

Аuroranews-ը կապ հաստատեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ` հասկանալու, թե ինչպես է վերաբերվում տարածվող լուրերին և հանրության որոշ շերտերի մոտ եղած տարադրություններին: Բաբայանը նշեց, որ բանակին առընչվող տեղեկությունների վերաբերյալ չի կարող մեկնաբանություն տալ, դա պետք է Պաշտպանության բանակը մեկնաբանի, բայց նշեց, որ մի բան հստակ կարող է ասել`  Արցախի ճակատագիրը կախված է մեր բոլորի միասնությունից:

 

«Միասնություն, համախմբվածություն, հայրենասիրություն և պրոֆեսիոնալիզմ. ահա այս բաղադրիչներով ու որակներով առաջնորդվելու դեպքում կարող ենք առաջ գնալ: Մեր անվտանգությունը տարբեր բաղադրիչներ ունի, բայց մեծապես կախված է ճիշտ աշխարհաքաղաքականությունից և պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից»,-  շեշտեց Դավիթ Բաբայանը:

 

 

 

Քաղաքականություն