Հասարակություն
Ադրբեջանական զինված ուժերում բարեփոխումներ են թուրքական բանակի օրինակով. Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե երկրի զինված ուժերի կառուցվածքում բարեփոխումներ են իրականացվում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հասանովը Անկարայում իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իրականացվող փոփոխությունները նման են թուրքական բանակի բարեփոխումներին:
«Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ զինված ուժերի կառուցվածքում բարեփոխումներ են իրականացվում թուրքական բանակի կառուցվածքում արված բարեփոխումների նմանությամբ։ Թուրքիան այդ ուղղությամբ Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցաբերում», – ասել է Հասանովը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0