Արեւմուտքը ցանկանում է ներքաշել Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրով
Արեւմուտքը ցանկանում է ներքաշել Ուկրաինային ՆԱՏՕ, սակայն դա չի ամրապնդի միության անվտանգությունը, այլ կձախողի Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ամեն անգամ ստացվում է, որ երկայնքը, որը նրանք (ՆԱՏՕ անդամ-երկրները) պետք է պաշտպանեն, դեպի արեւելք է շարժվում: Այժմ այն արդեն շատ է մոտեցել Ուկրաինային: Այդ երկրին նույնպես ցանկանում են այդտեղ ներքաշել: Չնայած բոլորին պարզ է, որ Ուկրաինան պատրաստ չէ եւ ՆԱՏՕ-ն որեւէ ներդրում չի ունենա անվտանգությունն ամրապնդելու գործում»,-ասել է Լավրովը Առաջին ալիքի «Կիրակնօրյա ժամանակ» հաղորդման ընթացքում:
Նրա խոսքով՝ դա իսկապես կձախողի Ռուսաստանի միջեւ Արեւմուտքի հետ հարաբերությունները, քանի որ կդառնա պաշտոնական քաղաքական պարտավորությունների կոպտագույն խախտում, որը ստանձնել են ԱՄՆ-ն եւ միության մյուս անդամ-պետությունների նախագահները:
Նա հավելել է, որ ռուսական առաջարկների վերաբերյալ ՆԱՏՕ-ից ստացված անվտանգության երաշխիքների մասին պատասխանում նշված է, ոչ «ՆԱՏՕ-ն պաշտպանական միություն է»:
«Այն դժվար է անվանել պաշտպանական: Չարժե մոռանալ, որ նրանք շուրջ երեք ամիս ռմբակոծել են Աֆղանստանը: Երբ ընթացել է «սառը պատերազմը» եւ գոյություն է ունեցել Բեռլինի պատը, պարզ էր, թե ինչ տարածքը պետք է պաշտպանել: Պատը քանդելուց հետո ԵԱՀԿ շրջանակում մենք հռչակել ենք հավերժ բարեկամություն, անվտանգության անբաժանելիություն, համերաշխություն, համաձայնություն, որ ոչ մեկը չպետք է ամրապնդի իր անվտանգությունն ուրիշների հաշվին. նրանք շարունակում են ընդգրկել երկրներ (ընդլայնման հինգ ալիք)»,-ընդգծել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում նոր անդամներ ընդունելու մասին որոշումը պետք է համապատասխանի միության անվտանգությունն ամրապնդելու մասին նկատառումներին:
«Նրանք պետք է վերանայեն, թե որքանով է նոր երկրների ներառումն ավելացնում անվտանգություն հենց միությանը: Ընդգրկել են երկրներ, որոնց ժողովուրդների հետ նրանք լավ հարաբերություններ ունեն՝ Չեռնոգորիա, Մակեդոնիա: Ամերիկյան հեղինակները հարց են տալիս՝ ինչպե՞ս է դա ամրապնդել ՆԱՏՕ-ն: Ի՞նչ ներդրում են ունենում այդ երկրները դաշինքի անվտանգության գործում՝ հաշվի առնելով դրանց ռազմական եւ ռազմատեխնիկական ռեսուրսը»,-հավելել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
«Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցում նա ներկայացնելու է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հետաքրքիր...
«Լավ լուր Արցախի ԱԺ նախագահից»․ Թևան Պողոսյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը․ «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը...
Կիեւում իր գլխավոր գրասենյակից Ուկրաինայի հետախուզությունը դուրս է բերել գաղտնի փաստաթղթերը. WP
Ուկրաինայի հետախուզական ծառայությունը Կիեւում իր գլխավոր գրասենյակից մի քանի գաղտնի փաստաթուղթ է տեղափոխել դեպի երկրի ար...
Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է լավ, հարթ, փոխադարձ հարգանքով, հավասար հարա...