Ջորջ Սորոսը 125 մլն դոլար է նվիրաբերել դեմոկրատներին աջակցելու համար

Միլիարդատեր Ջորջ Սորոսը, որը պարբերաբար նվիրատվություններ է անում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությանը, որոշել է 125 մլն դոլար ուղղել 2022-ի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում կուսակցութանն աջակցելուն: 


Ինչպես փոխանցում է Fox Business-ը, գումարը կուղղվի թեկնածուների նախընտրական շտաբերի հետ կապ չունեցող, սակայն հասարակական կարծիքի ձևավորման վրա ներազդող կազմակերպությունների ֆինանսավորմանը: 


Սորոսն ընդգծել է, որ գումարի միջոցով կաջակցի դեմոկրատամետ շարժմանը և թեկնածուներին:  

Քաղաքականություն