Հասարակություն

Դպրոցում սովորող երեխաները մրսած դաս են արել, մեծ թվով ընտանիքներ էլ խնդիրների առաջ են կանգնել՝ քաղաքական դրդապատճառներով

Դպրոցում սովորող երեխաները մրսած դաս են արել, մեծ թվով ընտանիքներ էլ խնդիրների առաջ են կանգնել՝ քաղաքական դրդապատճառներով

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Շաղափ գյուղի բնակչությունն  արդեն  տևական ժամանակ պարբերաբար  ունենում է  ջրի լուրջ խնդիր: Այս տարվա մեջ արդեն  երեք անգամ  վնասվում է գյուղի գլխավոր ջրագիծը՝ պատճառ դառնալով քաղաքացիների ջրի մագիստրալների  սառչելուն ու խափանվելուն: Մինչ այդ  էլ գյուղի մի մասը մեկ ամբողջ օր  կաթվածահար վիճակում էր հայտնվել՝ էլեկտրոկայանի վնասման պատճառով հոսանքազրկվելով:  1in.am-ը գրում է , որ Էլեկտրակայանը  վնասվել է ինչ-որ անձանց կողմից կրակոցների  պատճառով և դեպքի առիթով  ընթանում է նախաքննություն: Լրատվականի  հավաստի աղբյուրները  պարզել են նաև, որ բնակիչների շրջանում  տարածված է վարկած և համոզմունք, որ գյուղին մեծ վնաս հասցրած միջադեպերը  դիտավորությամբ արված արարքներ են, որոնց դրդապատճառներն իրականում քաղաքական են՝ ուղղված ներկայիս Վեդի համայնքի և վարչական շրջանների ղեկավարների պաշտոնակատարների  դեմ՝ նպատակ ունենալով նրանց դեմ դժգոհություն հրահրել: Քաղաքացիները համոզված են, որ սովորական դարձած այսպիսի հանցավոր, վնասատու երևույթները  անպատժելիության, անգործության հետևանք են, իրավական համակարգի ոչ պրոֆեսիոնալիզմն ու արդարադատություն գործելու կարողության ու կամքի  բացակայությունը:
 

«Առաջին լրատվական»-ը կապ է հաստատել 2022-ի հունվարի 13-ից Գարիկ Սարգսյանի կողմից Վեդի խոշորացված համայնքի Շաղափ վարչական տարածքի ղեկավար նշանակված  Մարո Առաքելյանի հետ, ով զրույցում  հաստատեց, որ ջրագծի վնասման պատճառով համայնքը մեծ վնասներ է կրել: Նա նաև չի հերքել, որ միջադեպն ունի քաղաքական դրդապատճառներ: Հիմնվելով արդեն հայտնի որոշ փաստերի վրա՝ նա հավանական է համարում, որ իրենց քաղաքական  հակառակորդները  այսպիսի անթույլատրելի միջադեպեր կազմակերպելով, փորձում են ներկայիս ղեկավարների պաշտոնակատարների դեմ բողոք հրահրել, վարկաբեկել, որպեսզի  առաջիկայում  կայանալիք արտահերթ  ՏԻՄ  ընտրություններին ընդառաջ իրենց  վարկանիշն ավելի բարձր լինի: «Ես պատահական չեմ համարում, որ  էլեկտրասյունը վթարվել է իմ  պաշտոնավարման հենց հաջորդ օրը՝հունվարի 14-ին, և այն, որ դա կատարվել է հրազենային կրակոցներով: Դիմել ենք իրավապահ մարմիններին և հուսով ենք օբյեկտիվ քննությամբ կբացահայտվի հանցավոր արարքը, որի  հետևանքով  մի օր շարունակ  մի ամբողջ  թաղամաս հոսանքազրկվել է»: Նրա խոսքով՝ իր կասկածներն ավելի հիմնավոր դարձան, երբ որ էլեկտրոցանցից մի օր  աշխատակից չեն  գտել, որ արագ  խնդիրը կլուծի: Սակայն տիկին Առաքելյանն, անմեղության կանխավարկածը չխախտելու համար, չցանկացավ նշել կոնկրետ կասկածյալների՝ ով լինելու մասին: Այնուհանդերձ ով էլ լինի՝ըստ նրա՝մարդկային բանականությունից  դուրս է այդպիսի անմարդկային և անխիղճ արարքը, որի հետևանքով  մեծ վտանգներ ստեղծվեցին  հարյուրավոր բնակիչների, երեխաների կյանքի և առողջության համար: «Մեր գյուղը նախալեռնային է, ձմեռները խիստ են, իսկ մենք չենք օգտագործում գազ, ջեռուցումն ապահովում ենք հոսանքի միջոցով: Այդ պայմաններում  պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակում են հայտնվել դպրոցում սովորող երեխաները, ինչպե՞ս են մրսած դաս արել, մեծ թվով ընտանիքներ ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել…մեկ ամբողջ օր կաթվածահար վիճակ էր»,-ասում  է Շաղափի վարչական ղեկավարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250