Այս էջն ադրբեջանական է՝ չհետևեք․ փորձագետը զգուշացնում է

Արդեն մի քանի օր է ֆեյսբուքի հայկական տիրույթում գովազդվում է Caliber.az/arm ադրբեջանական էջը։ Հարկ է նշել, որ ադրբեջանական պրոպագանդայով զբաղվող այս հարթակում գրառումներն ու հայտարարություններն արվում են հայերեն լեզվով։ Ակնհայտ է, որ էջը թիրախավորել է հայ հասարակությանը` նպատակ ունենալով ադրբեջանամետ թեզեր ներմուծել մեր հասարակություն: 

 

Auroranews-ը դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում էր նկատել այս էջն ու հետևողականորեն մոնիթորինգ իրականացրել: Հարթակը տարածում էր և շարունակում է տարածել կեղծ, Ադրբեջանին լավ կողմից ներկայացնող, խուճապ առաջացնող տեղեկություններ: 

 

Հորդորում ենք չհետևել էջին, առավել ևս չտարածել այս էջի կողմից հրապարակված ինֆորմացիան: Մի դարձեք թիրախ և մի հավատացեք Ադրբեջանից տարածվող կեղծ տեղեկություններին։ 

 

Թեմայի և տվյալ էջի մասին խոսել ենք Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ: Մեզ հետ զրույցում փորձագետը մանրամասնեց, թե էջն ում կողմից է կառավարվում։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Քաղաքականություն