ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Դաղստանում կանայք դուրս բերում լիճն ընկած մեքենան

Կանայք դուրս են բերել Դաղստանի Ցունտինսկի շրջանում լիճն ընկած ավտոմեքենան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի վարչակազմի մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են կանայք գետից քարշակելով դուրս բերում ավտոմեքենան:

«Դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, մանրամասները չգիտեմ, թե ով և ուր էր գնում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Ձյան ուժեղ տեղումներ են, ճանապարհները չեն հասցնում մաքրել, և մեքենաների համար երբեմն դժվար է անցնել: Սակայն մեզ համար դա սովորական գործ է. մերն է, թե ուրիշի մեքենան, մեր ժողովուրդն ընկերասեր է, և միշտ պատրաստ է օգնության գալ: Շատ հաճախ մեզ մոտ և՛ կանայք, և՛ տղամարդիկ այսպես օգնում են վարորդներին»,- մեկնաբանել է զրուցակիցը:

Քաղաքականություն