Սպասվում է ձյուն և մառախուղ. սպասվող եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2022

 

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

 

Քաղաքականություն