
Ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցի ռազմական հակամարտության Ուկրաինայում

Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը հայտարարել է, որ ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցի ռազմական հակամարտության Ուկրաինայի կամ այլ երկրի տարածքում առանց խորհրդարանի հավանության, հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն (BNR):
Այդ մասին հայտարարությունն արվել է երկրի ՊՆ-ի,ԱԳՆ-ի ու Անվտանգության ծառայության ղեկավարների հետ առանձին հանդիպումից հետո:
«Ոչ մի բուլղարացի զինվոր չի մասնակցի Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի տարածքում հակամարտության կամ գործողության՝ առանց Ժողովրդական ժողովի կողմից այս որոշման հաստատման»,- ասել է պաշտպանության նախարարը լսումների ժամանակ։
Նա նաև հայտնել է, որ երկրից դուրս Բուլղարիայի զինված ուժերի մասնակցությունը ռազմական կազմավորումներին չի ծրագրվում։ Այնուամենայնիվ, նա հաստատել է, որ Բուլղարիայում կստեղծվի հատուկ գումարտակ, որը կպատրաստվի և պատրաստ կլինի տարբեր տեսակի սցենարների համար, նշում է BNR-ն։