
Նոր պատվաստանյութ` «Օմիկրոն» շտամի դեմ պայքարի համար

Նազալային պատվաստանյութը հնարավորություն կտա մարդկանց պաշտպանվել «Օմիկրոն» շտամի ծանր ձևերից: Այս մասին ասել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Անկասկած, մեր տեսանկյունից` նազալային պատվաստանյութի զանգվածային կիրառման հնարավորությունը թույլ կտա մարդկանց պաշտպանել ոչ միայն «Օմիկրոնի» ծանր ձևերից, այլև վարակվելու հնարավորությունից», - ասել է Գինցբուրգը «Ռոսիա 24»- ի եթերում:
Նրա խոսքով՝ նազալային պատվաստանյութի կլինիկական հետազոտություններն արդեն սկսվել են։
Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել էր, որ կենտրոնի կողմից մշակվող՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը երկու բաղադրիչ կունենա։ Սակայն որպես խթանիչ դրա կիրառման դեպքում մեկ բաղադրիչը բավարար կլինի: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ նազալային պատվաստանյութը Ռուսաստանում հասանելի կլինի 3-4 ամսից։