Հասարակություն

ՆԱՏՕ-ն կպատասխանի անվտանգության ռուսական առաջարկներին. գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն կպատասխանի անվտանգության ռուսական առաջարկներին. գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն այս շաբաթ գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ: 

«Մենք ավարտում ենք ՆԱՏՕ-ին ուղարկված առաջարկների գրավոր փաստաթուղթը, որը մենք կուղարկենք այս շաբաթվա վերջին: Մենք դա կանենք ԱՄՆ-ի հետ միասին», - ասել է Ստոլտենբերգը CNN-ի եթերում։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250