Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման. Լավրով

Մենք տեսնում ենք, որ մեր արեւմտյան գործընկերները գտնվում են ինչ-որ ռազմական մթնոլորտում, միայն ասում են «կպատժենք, դուք կհարձակվեք, մենք կփրկենք Ուկրաինան» ։ Դուք կարդում եք այն հիստերիկ արտահայտությունները, որոնցով Արևմուտքը ձեւավորում է իր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման:  Այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում: 

 

Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին Լավրովն ասել է, թե թույլ չեն տա, որ դրանք անվերջ քննարկման առարկա դառնան, «փաթաթվեն» ԵԱՀԿ-ում կամ Եվրամիության մասնակցության առաջարկներում։

«Եթե կառուցողական պատասխան չհետևի և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ կուրսը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը, կձեռնարկի անհրաժեշտ պատասխան միջոցներ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Քաղաքականություն