Ինչ են քննարկել ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Ինչպես հայտնում են ՊՆ–ից` Պապիկյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել ողջամիտ ժամկետներում դրանք շտկելու և զեկուցելու վերաբերյալ։

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում գերատեսչական պարգևների են արժանացել զինված ուժերի առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները։


 

Քաղաքականություն