Հասարակություն

Հուշարձանային համալիր՝ Հիսուսի արձանի փոխարեն. ինչ նախագիծ են առաջարկել Ծառուկյանին

Հուշարձանային համալիր՝ Հիսուսի արձանի փոխարեն. ինչ նախագիծ են առաջարկել Ծառուկյանին

Քրիստոսի արձանը Հայաստանում կառուցելու նախաձեռնությանն արձագանքել են բազմաթիվ նախագծողներ, ճարտարապետներ։ Արդեն ստացվել է հարյուրից ավել հայտ Հայաստանից ու արտասահմանից․

Հիսուս Քրիստոսի արձանից բացի ոմանք նաև ներկայացնում են իրենց գաղափարները, թե քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը ինչպիսի հուշարձան պետք է ունենա։

Մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը կարող է համախմբան միջոց դառնալ։

«Մեծ թուրանի ծրագիրը ո՞րն է, որ քարտեզի վրայից Հայաստանը ջնջեն, գուցե այս ծրագիրը խթան հանդիսանա՝ քրիստոնյա աշխարհի հավաքագրմանը»,- ասել է Ռուբեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն կարող է դառնալ ուխագնացության վայր։

Նա առաջարկել է հուշարձանային համալիր կառուցել, որը կունենա երեք հարթակ՝ առաջինում կլինեն Քրիստոսի ծնունդը ու կյանքը պատկերող հարթաքանդակներ, երկրորդում՝ քարանձավ, իսկ երրորդում պետք է տեղադրվի Քրիստոսի արձանն ու խաչը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250