Հիմա հասկացա՞ք, թե հանուն ինչի զոհվեցին մեր տղերքը. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է.

Այսօր սա խոստովանեց, որ 2018-ի մայիսից արդեն գիտեր, որ Արցախը «ոչ մի տեսական և գործնական հնարավորություն չուներ Ադրբեջանի կազմից դուրս լինել»:

Փաստորեն իմանալով, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում (իր խոսքերով), հրահրեց պատերազմ և մսաղաց ուղարկեց հազարավոր հայրենասեր մարդկանց, կազմաքանդեց ՀՀ Զինված ուժերը, թշնամուն հանձնեց մեր Հայրենիքի մի մասը:

Իսկ կարող ե՞ք պատկերացներ, թե ի՞նչ կլիներ իր հետ, եթե նա իր այդ «դարակազմիկ» բացահայտման մասին հայտարարեր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը:

Ասեմ. Արցախը կմնար ազատ և անկախ, ՀՀ Զինված ուժերը կմնային ամբողջական ու մարտունակ, և որ ամենակարևորն է՝ տղերքը կենդանի կլինեին:

Իսկ նա կձախողեր Արցախն ադրբեջանին հանձնելու իր ծրագիրը, կկորցներ իշխանությունը և երկար ժամանակով կհայտնվեր ճաղերի հետևում:

Հիմա հասկացա՞ք, թե հանուն ինչի զոհվեցին մեր տղերքը . . .

Քաղաքականություն