Հասարակություն

Գիշերը ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայի մոտակա դիրքերից

Գիշերը ադրբեջանցիները կրակել են Կարմիր Շուկայի մոտակա դիրքերից

Գիշերը Արցախի Կարմիր Շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչել։ Այս  մասին գրում է  Sputnik Արմենիան: 

Առայժմ հայտնի չէ՝ թե որ ուղղաթյամբ են ադրբեջանցիները կրակ բացել։ Տեղեկություններ չկան նաեւ տուժածների մասին։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին, ժամը 14:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էին բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

Համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել էին կրակոցների թիրախում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250