Աշխատավարձի 100 տոկոսի չափով. ԱԺ-ում կրկին պարգևավճարներ են ստացել

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի այսօր ստորագրված կարգադրության մեջ։

Նշենք,որ ԱԺ աշխատակազմին պարգեւատրում էր տրվել նաեւ 2021 թվականի դեկտեմբերին, ընդ որում՝ երկու անգամ։

 

Պարզաբանում ստանալու համար Auroranews-ը խոսեց Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով ասաց, որ «Վարձատրության մասին օրենքի» համաձայն հանրային ծառայողները յուրաքանչյուր կիսամյակը մեկ վարձատրվում են իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով: Սա երկրորդ կիսամյակի օրենքով կարգավորվող վարձատրությունն է, որը պետք է տրվեր մինչեւ փետրվարի 15-ը:


 

Քաղաքականություն