Հասարակություն
Իրանում հաստատել են 9-12 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ
Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել է 9-12 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսային վարակի դեմ։ Պատվաստումների մեկնարկի մասին հունվարի 22-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մուհսին Մանսուրին, գրում է Regnum գործակալությունը։
Պատվաստումը կիրականացվի կամավոր հիմունքներով և միայն երեխայի ծնողների համաձայնությամբ։ Պատվաստման համար դեղամիջոցի դեղաչափը կորոշի Իրանի առողջապահության նախարարությունը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային խորհրդի հետ համատեղ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
5.0