ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Մկրտչյանը Արարատ Միրզոյանին «Օմեգա» անվանեց
Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հայաստանը և հայ ժողովուրդը շարունակելու են պայքարը ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Հայաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից և պատմական հատուցումից հետո է միայն սկիզբ դրվելու հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման։
Կարծում եմ երբեք որևէ մեկի համար խնդիր չէ բարձրաձայնել այս ճշմարտությունները։ Ուզում եմ վստահ լինել, որ վարչապետի աթոռին նստած անձի համար այս բարձրաձայնումները ևս խնդիր չեն։ Այս նախադասությունները, որոնք մեր միասնական կամքն են արտահայտում, կարո՞ղ են հնչեցվել վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից, ամբիոնին չմոտենալը իր կողմից ևս կդիտարկվի այս նախադասությունները կրկնելուց խուսափել»,-ասաց նա:
Վերջինիս հարցին արձագանքեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Ցանկանում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տալ վերընթերցել ՀՀ կառավարության ծրագիրը, հաստատված խորհրդարանի կողմից։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության շուրջ։ Հայաստանի որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,- ասաց Միրզոյանը։
Արձագանքելով վերջինիս` պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց. «Վարչապետի հաստիքատիրոջ չմոտենալը ամբիոնին կդիտարկվի որպես իմ կողմից մեջբերված նախադասությունները չկրկնել, սա արձանագրենք։ Վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր: Ակնհայտ էր ու հասկանալի, թե ինչու են ձեր պատգամավորները հարցազրույցների ժամանակ պարբերաբար ասում, որ մենք պահանջատեր չենք և խնդիրներ չունենք Թուրքիայի հետ։ Ձեր շրջապատի քրեաօլիգարխներն էլ ոգևորված են, որ սահմանը կբացվի և իրենք բուժծառայություններ կմատուցեն թուրքերին»,- ասաց Մկրտչյանը։
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը ասելով. «Ավարտվեց ձեր ժամանակը: Տիկին Մկրտչյան, խնդրում եմ՝մի քիչ կոռեկտ արտահայտվել»:
Մկրտչյանի ելույթին արձագանքելով` Արարատ Միրզոյանը նշեց. «Դժվար է սույն բառակույտին անդրադառնալ առանց անցնելու քաղաքավարության սահմանները։ Ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս ակնհայտ է, որ Ձեր մտածածը չի համապատասխանում իրականությանը, ցավոք սրտի շատ սահմաններ բացել չեմ կարող, կարող եմ ուղղակի խնդրել բարևել Նարիմանովին, տիկին Մկրտչյան»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, Հադրութն ու Շուշին բանակցություններով վերադարձնելը տեսականորեն հնարավոր է. Օհանյան
Փորձը ցույց է տվել, ցավոք, որ ՀՀ-ում որոշումները ընդունում են ոտքի վրա՝ ձեռքի հետ. Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղա՛մ, գրազ գա՞նք, որ չեք քվեարկի իմ օգտին․ ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն՝ Մանուկյանին
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր բիզնեսմեն պատգամավորները բիզնես պրոյեկտներ են կազմել հայ-թուրքկան սահմանի բացումից հետո. Խամոյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով իշխող ուժի պատգամավոր Վագահն Ալեքսանյանին, հայտարարեց, որ իշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ցավենք, ափսոսանք մեր զինվորների կորստի համար, բայց պետք է պատրաստ լինենք նման դեպքերի. Աղազարյան
«Ցավոք սրտի, սահմանային լարվածությունը կշարունակվի, մինչև սահմանային ճշգրտման գործընթացը չավարտվի և խաղաղության պայմանագ...