ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղա՛մ, գրազ գա՞նք, որ չեք քվեարկի իմ օգտին․ ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն՝ Մանուկյանին
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՌՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ գերիների վերադարձի համար պետք է դիմել Պուտինին ու Ռուսաստանին, որովհետև նրանք են պատասխանատու, թե՞ կարծիքը հիմա փոխել է:
Արթուր Մանուկյանն էլ արձագանքեց՝ Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր ու գերի չէր բերել:
«Լրագրողն ինձ ասում է՝ «գերինին ինչո՞ւ չեք բերել», ես էլ ասում եմ՝ սխալ տեղ ես հարց տալիս, մարդը գնացել էր բերելու, չի բերել, գնացեք այդ մարդուն հարցրեք», - պարզաբանեց նախկին պատգամավորը
Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ընդդիմադիրները կողմ չեն քվեարկի իր թեկնածությանը, քանի որ դաշնակցական են, Գեղամ Մանուկյանն ասաց, թե արտագաղթի դեմ հոլովակի համար կողմ կքվեարկեր Մանուկյանի համար, բայց երբ հիշում է «Յոժ»-ի հետ հոլովակը՝ չի քվեարկի:
«Բայց ամենակարևորը չէի քվեարկի գիտե՞ք՝ ինչի համար, որովհետև 2020 թվականից հետո երկիր կորցնելու ցավի հետ կապված որևէ բան չտեսա՝ «քաղաքականությունից դուրս եմ գալու, ներս եմ մտնելու», դրա համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արթուր Մանուկյանն էլ հայտարարեց, թե ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացվեր, ինքն էլ այնտեղ ցավի ցուցադրության «պոզաներ» ընդուներ, որ հասկանային՝ ցավում է, թե չի ցավում:
«Գեղամ, դու ինձ ճանաչում ես, պարզ է, չէ՞, որ ցավում եմ, դու կասկած չունես, չէ՞, որ ցավում եմ: Գիտեք, եթե մեր մեդիա դաշտում կրթական ֆակտորի վրա ուշադրություն դարձրած լինեին, այսօր այս ամբիոնից նման տոնայնությամբ ոչ ես, ոչ էլ դուք կխոսեինք, դա էլ է բացթողում: Գեղամ, դու ինձ 20 տարեկանից ճանաչում ես, դու կասկածո՞ւմ ես, որ ես ցավում եմ, չես կասկածում, ուղղակի դաշնակցական որոշում ունես, չես քվեարկելու, Գեղամ, «գրազ» կգամ, չես քվեարկելու նրա համար, որովհետև դու դաշնակցական ես, ուրիշ պատճառ չկա», - հայտարարեց Արթուր Մանուկյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, Հադրութն ու Շուշին բանակցություններով վերադարձնելը տեսականորեն հնարավոր է. Օհանյան
Փորձը ցույց է տվել, ցավոք, որ ՀՀ-ում որոշումները ընդունում են ոտքի վրա՝ ձեռքի հետ. Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Մկրտչյանը Արարատ Միրզոյանին «Օմեգա» անվանեց
Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր բիզնեսմեն պատգամավորները բիզնես պրոյեկտներ են կազմել հայ-թուրքկան սահմանի բացումից հետո. Խամոյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով իշխող ուժի պատգամավոր Վագահն Ալեքսանյանին, հայտարարեց, որ իշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ցավենք, ափսոսանք մեր զինվորների կորստի համար, բայց պետք է պատրաստ լինենք նման դեպքերի. Աղազարյան
«Ցավոք սրտի, սահմանային լարվածությունը կշարունակվի, մինչև սահմանային ճշգրտման գործընթացը չավարտվի և խաղաղության պայմանագ...