ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր բիզնեսմեն պատգամավորները բիզնես պրոյեկտներ են կազմել հայ-թուրքկան սահմանի բացումից հետո. Խամոյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով իշխող ուժի պատգամավոր Վագահն Ալեքսանյանին, հայտարարեց, որ իշխանությունը բավարերել է Թուրքիայի բոլոր նախապայմանները։
Դիմելով մեկ այլ պատգամավորի՝ Արփի Դավոյանին, ով ավելի վաղ խորհրդարանում մեջբերել է Ռոբերտ Քոչարյանի գրքից մի հատված, ողջունեց, որ սկսկել է կարդալ ՀՀ նախագահի գիրքը, նշեց, որ չի կարող մեջբերումներ անել Նիկոլ Փաշինյանի գրքից։
Խամոյանը հիշեցրեց, որ Ալիևի հետ բանակցությունները Փաշինյանը վաղուց կիրթ ու կառուցողական էր համարում, սակայն 2020 թվականի սեպտեմբերին այլ պատկեր ունեցանք։ Չնայած Դավոյանը համեմատություններ էր անցկացնում Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, Խամոյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի ժամանակ Արցախը հայկական էր, հազարավոր տղաներ ողջ էին, Շուշին էլ դժբախտ չէր։
«Մի փորձեք հասարակությանը մոլորեցնել, փորձ անել, համեմատականներ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստանի միջև։ Հասկանում եմ՝ ձեզ համար տարբերություն չկա՝ տղաները մեր կողքին են, թե ոչ, Արցախի 75տոկոսը կորցրել ենք թե ոչ, հաշվի առնելով նաև ձեր բիզնեսմեն պատգամավորների բիզնես պրոյեկտները, որ արդեն կազմել են հայ-թուրքական սահմանի բացումից հետո»։
Վերջում Խամոյանը խոստացավ, որ Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ գիրք կնվիրի պատգամավորին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Մկրտչյանը Արարատ Միրզոյանին «Օմեգա» անվանեց
Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, Հադրութն ու Շուշին բանակցություններով վերադարձնելը տեսականորեն հնարավոր է. Օհանյան
Փորձը ցույց է տվել, ցավոք, որ ՀՀ-ում որոշումները ընդունում են ոտքի վրա՝ ձեռքի հետ. Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղա՛մ, գրազ գա՞նք, որ չեք քվեարկի իմ օգտին․ ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն՝ Մանուկյանին
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ցավենք, ափսոսանք մեր զինվորների կորստի համար, բայց պետք է պատրաստ լինենք նման դեպքերի. Աղազարյան
«Ցավոք սրտի, սահմանային լարվածությունը կշարունակվի, մինչև սահմանային ճշգրտման գործընթացը չավարտվի և խաղաղության պայմանագ...