ՔԿՀ-ի ծառայողներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և արգելված իրեր
Սույն թվականի հունվարի 15-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել նույն հիմնարկի մի շարք ծառայողների:
Իրականացվող գործողությունների ընթացքում զննության ենթակա ծառայողներից մեկը փորձել է արգելված առարկաներ աննկատ թաքցնել պահարանում, սակայն նրան չի հաջողվել ավարտին հասցնել գործողությունը, և նրա մոտ առկա առարկաներն առգրավվել են:
Զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ ծառայողը փորձել է թաքցնել 3 բջջային հեռախոս և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, տարբեր ձևով փաթեթավորված, ընդհանուր 56 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ: Ծառայողը բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածները գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...
«Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են իրականացնում
«Գրին քարտի» շահառուները բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Սկզբում ցուցարարները տասնյակ պաստառներով, ԱՄՆ դրոշն...
Պատերազմի հետևանքով զոհվածների և անհետ կորածների նոր թիվը. ՔԿ-ն տվյալներ է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում...
Բնակարանային գողություն` Երևանում. թալանել են բանկի աշխատակցի տունը
Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր...