Օրվա լրահոս

 Այսօր ԵՊՀ-ում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի փակ նիստ՝ խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Oragir.news լրատվակայքը: Լրատվականը գրում է, որ իրենքց նիստի օրակարգից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, որ Հովհաննես Հովհաննիսյանը փորձել է ռեկտորի աշխատավարձի բարձրացման հարց քննարկել: 

 

«Ներկայումս ԵՊՀ ռեկտորը ստանում է 800 հազար դրամ աշխատավարձ, սա, փաստորեն, Հովհաննես Հովհաննիսյանին չի բավարարում, և նա 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ է ուզել, Սուրեն Պապիկյանն էլ մերժել է: Հովհաննես Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո էլ էր ցանկացել ռեկտորի աշխատավարձը բարձրացնել, սակայն այն ժամանակ ռեկտորը Արամ Սիմոնյանն էր, որին ամեն կերպ փորձում էին հեռացնել և, ի վերջո, հեռացրին։ Փաստորեն Հովհաննիսյանը դեռ այն ժամանակ էր երազում ռեկտոր դառնալու մասին և նաև իր երազանքների աշխատավարձի հարցն էլ էր փորձում լուծել, նույնը նաև Պապիկյանի օրոք է ցանկանում»,- գրել է լրատվականը:

 

Auroranews.am-ը կապ հաստատեց ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ: Նա նախ նշեց, որ նիստ փակ չի եղել, լրագրողները չեն դիմել այն լուսաբանելու համար: Ինչ վերաբերում է ռեկտորի աշխատավարձի մասին տեղեկատվությանը, նա նշեց, որ հաստիքացուցակի հարց օրակարգում եղել է, բայց ռեկտորի աշխատավարձի վերաբերյալ եղել է արդյոք առաջարկ, թե ոչ նա չի տիրապետում: Խոսնակը խնդրեց առավոտյան հավելյալ կապ հաստատել, որպեսզի հստակեցնի և պատասխանի:

 

Վերջին նորություններ