Պուտինը կհանդիպի Իրանի նախագահին․ հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հետ, հաղորդում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Պուտինն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկարաժամկետ համագործակցության մասին նոր փաստաթղթի կազմումը, համատեղ խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը, կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում փոխգործակցությունը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ բանակցությունները:
Ռուսաստանը Իրանի ռազմավարական դաշնակիցն է։ Երկրները վարում են լայն առևտրատնտեսական, ռազմական և քաղաքական համագործակցություն։ Մոսկվան արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է Բուշերում իրանական ԱԷԿ-ի կառուցմամբ։ Կողմերը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ռուսաստանը SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակներ է ուղարկում Իրան։
Սեպտեմբերի երկրորդ կեսին ՇՀԿ անդամ երկրները հավանություն են տվել կազմակերպությանը անդամակցելու Թեհրանի հայտին: Շատ փորձագետների կարծիքով՝ դա կավելացնի Իրանի տարածաշրջանային դիրքերը, ինչպես նաև կընդլայնի համագործակցությունը ՇՀԿ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությո...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...
Ուկրաինան ամրապնդում է կապերը ՆԱՏՕ-ի հետ
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին ասել է, որ ե...