Մեծ վնասներ չկան․ Գևորգ Փարսյանը՝ Կապանի երկրաշարժի հետևանքների մասին. ArmDaily
Այսօր առավոտյան Կապան քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Նշենք, որ վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ երկրաշարժն է, որը զգացել են բնակիչները։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է այժմ Կապանում, կան արդյոք տուժածներ կամ վնասված շինություններ։
«Մեծ վնասներ չկա, բայց փորքիկ վնասներ կրել ենք»,- ասաց Փարսյանը։
Համայնքապետն ասում է, որ այս պահին բնակիչների մոտ խուճապ չկա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք. ԱԻՆ
Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծ...
IDBank-ը զգուշացնում է․ պահպանեք ձեր անձնական տվյալները
Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ինչ-որ անձինք կապ են հաստատում տարբեր մարդկանց հետ եւ գովազդում Իդրամ դրամապանակը:...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ ե...
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել
Հունվարի 15-ին կատարվել է 83 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:Կ...