ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում էձյուն։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ վնասներ չկան․ Գևորգ Փարսյանը՝ Կապանի երկրաշարժի հետևանքների մասին. ArmDaily
Այսօր առավոտյան Կապան քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել։ Նշենք, որ վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ երկրաշարժն է, որ...
Երկրաշարժ Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք. ԱԻՆ
Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ 03:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծ...
IDBank-ը զգուշացնում է․ պահպանեք ձեր անձնական տվյալները
Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ինչ-որ անձինք կապ են հաստատում տարբեր մարդկանց հետ եւ գովազդում Իդրամ դրամապանակը:...
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել
Հունվարի 15-ին կատարվել է 83 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:Կ...