Խաղաղապահ զորախումբը Ղազախստանից ամբողջապես դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը․ Զաս
ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից ամբողջապես դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ողջ անձնակազմը դուրս կբերվեն մշտական տեղակայման կետեր, իսկ եթե եղանակը չխանգարի, ապա ՌԴ պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ նախատեսվում է բոլորին վերադարձնել մշտական տեղակայման կետեր մինչև հունվարի 19-ը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա ընդգծել է, որ խաղաղապահ ուժերի ողջ զորախումբը դուրս է բերվելու Ղազախստանի տարածքից։
«Հենց դա է մեր պետությունների ղեկավարների առաջադրած խնդիրը Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ որոշմամբ՝ ավարտելու այս գործողությունը»,- հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաք գլուխների», գուցե տապալել է որոշ գաղափարներ, ծրագրեր»։ «Սա այն մարդկանց գնահատականն է, ովքեր աշխատում են Ղազախստանում: Ուստի խաղաղապահների ժամանումը նպաստեց այս իրավիճակի շրջադարձին և կայունացմանը», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ղազախստանի նախագահի հորդորը ՀԱՊԿ կոնտինգենտի հանրապետություն մտնելու վերաբերյալ բացարձակապես համապատասխանում է այս երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է իրավիճակին, որը զարգանում էր պետության մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հայտարարությունները թանկ կարժենան․ Ֆրանսիան սպառնում է արտաքսել դեսպանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ն...
«ԱՄՆ-ն այսօր անում է այն, ինչ ես անում եմ մի քանի տարի շարունակ»․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական ճգնաժամի ֆոնին հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ եւ Ռուսաստանի երկխոսությո...
«Վաղուց մեռած ու թաղված»․ Ժիրինովսկին՝ Նազարբաևի մասին
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազ...
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է ilur.am-ի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ...